Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սա Ադրբեջանի սանձարձակության սկիզբն է դեռ

Սա Ադրբեջանի սանձարձակության սկիզբն է դեռ
12.06.2024 | 12:28

«Մենք անհանգստացած ենք Ֆրանսիայի որոշ քաղաքներում ցուցարարների դեմ ոստիկանության բռնությունների և արցունքաբեր գազի կիրառմամբ։

Անընդունելի է ուժի չափից ավելի կիրառումը խաղաղ ցուցարարների նկատմամբ, ովքեր իրականացնում են հավաքների և ազատ արտահայտվելու իրենց իրավունքները»:

Գիտե՞ք այս հայտարարությունը որ երկրի ԱԳՆ-ն է արել։

Պատկերացրեք, որ սա Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարել։ Սա, իհարկե, անհեթեթություն է թվում, բայց իրականություն է։ Բռնապետ, ագրեսիա ու պատերազմ սանձազերծած, էթնիկ զտում ու բռնի տեղահանություն իրագործած, էթնիկ հայի հանդեպ պետական մակարդակով ատելություն քարոզող այս երկիրը այնքան է հղփացել համատարած լռության ու հանդուրժողականության շնորհիվ, որ ռիսկ է անում նման հայտարարություն անել ու միջամտել ԵՄ անդամ պետության ներքին գործերին։ Սա Ադրբեջանի սանձարձակության սկիզբն է դեռ։

Հիշեցնեմ նաև, որ մարդու իրավունքների հարցում վատագույն ցուցանիշներ գրանցած պետությանը՝ Ադրբեջանին, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») Բաքվում անցկացնելու հնարավորություն հենց Հայաստանն է տվել Ադրբեջանին։ Դա կարևոր գործիք է Ալիևի իրագործած հանցանքները մաքրազերծելու համար, և դա Ալիևին տվել է Փաշինյանը։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 3125

Մեկնաբանություններ