Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Քաղաքական մտածողության իսպառ բացակայություն

Քաղաքական մտածողության իսպառ բացակայություն
29.04.2024 | 08:44

Գաղափարական պայքար տանում են միայն ՔՊ-ն և իր պսևդոլիբերալ ու պսևդոազգային, պսևդոինքնիշխան արբանյակները։

Ճիշտ է՝ պրիմիտիվ, հակապետական, հակաազգային, բայց, այնուամենայնիվ, փորձում են։

Հակառակ թևերում նման մտածողություն անգամ չկա։ Ընդամենը «հողատու», «դավաճան», «կապիտուլյանտ», «տգետ», «հոգեկան հիվանդ» թեզերի վրա էմոցիաներ են փորձում գեներացնել, սակայն աշխարհաքաղաքական ռասկլադի բացատրություն, աշխարհընկալման կոդեր, նոր պետական մտածողության թեզեր, նախկինում արված սխալների վերլուծություն և դրանց վրա արված հետևություններ չենք տեսնում։

Կարճ ասած՝ քաղաքական մտածողության իսպառ բացակայություն։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 1985

Մեկնաբանություններ