ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ադրբեջանի ու Թուրքիայի համար «էստի համեցեք» ցուցանակով դարպաս է բացում

Ադրբեջանի ու Թուրքիայի համար «էստի համեցեք» ցուցանակով դարպաս է բացում
10.04.2024 | 15:27

Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու համար «լեգիտիմ» հիմքեր չի փնտրում: Պետք չէ անընդհատ ու միակողմանի զիջումներ, հայրենիքի դավաճանություն անել, որպեսզի Ալիևին «զրկենք» ինչ-որ «լեգիտիմ» իրավունքից:

Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու, մեր տարածքից հերթական կտորներն օկուպացնելու համար պատեհ աշխարհաքաղաքական իրադրության է սպասում: Իսկ Նիկոլ Փաշինյանը հենց այդ պատեհությունն է ստեղծում, երբ խոսում է «պատմական» ու «իրական» հայրենիքների, «քըխ» ՀԱՊԿ-ի ու «պուպուշ» Եվրոպայի, Արցախի կառավարության վտարանդի կամ ընդհանրապես լինել-չլինելու մասին: Նիկոլը Ադրբեջանի ու Թուրքիայի համար «էստի համեցեք» ցուցանակով դարպաս է բացում, որով, երբ աշխարհաքաղաքական իրավիճակը նրանց համար նպաստավոր դասավորվի, զորքով մտնեն Հայաստան: Այո՛, հենց զորքով, որովհետև տնտեսական էքսպանսիան երկարատև գործընթաց է, այլ շահագրգիռ կողմերի հետ մրցակցության հարց է: Նիկոլը թույլ չի տալիս ուրիշներին՝ գործել Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի տեսանկյունից, կանխել, սաստել Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետև ինքն անձա՛մբ է մեր թշնամիների ճամբարում:

Ինչ խոսքերով էլ Նիկոլն արդարացնի իր գործողությունները, միևնույն է՝ ինքը դավաճան է, իսկ իր գործողությունը՝ պետական դավաճանություն:

Նա կդավաճանի այնքան ժամանակ, քանի դեռ ներկայանում է որպես «լեգիտիմ», որպես իշխանություն, որպես բանակցող, որպես ուժայիններին պրեմիա տվող:

Դրան վերջ տալ է պետք, Նիկոլը պետք է հեռացվի իշխանությունից, Նիկոլը պետք է դատվի Հայաստանի ու հայ ժողովրդի պատմական հարատևման և իրական դատարանի իրավունքով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 8132

Մեկնաբանություններ