Սիրիայում ահաբեկչական Ալ-Նուսրա խմբավորման հսկողության տակ գտնվող բանտային համալիրին ՝ ռուսական զինված ուժերի օդային հարվածներից 57 մարդ է զոհվել՝ տվյալները հրապարակել է Մեծ Բրիտանիայում գործող սիրիական իրավապաշտպան կազմակերպությունը: Զոհերի թվում կան կալանավորներ, գրոհայիններ, խաղաղ բնակիչներ: 30 մարդ վիրավորվել է: