Գերմանիայի խորհրդարանը զինծառայողներին թույլատրել է մասնակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Սիրիայում իրականացվող գործողություններին: Կողմ է քվեարկել ներկա 598 պատգամավորներից 445-ը: Դեմ է 146 պատգամավոր, 7-ը ձեռնպահ են մնացել։ Օրինագիծը հաստատել է Գերմանիայի իշխող կոալիցիան, դեմ է քվեարկել Ձախերի կուսակցությունը: «Կանաչների» մեծամասնությունը ևս դեմ է արտահայտվել օրինագծին: