Իրանը դեմ է Սիրիայում օտարերկրյա միջամտությանը՝ ասել է «Բասիջ» ռազմականացված միավորումների հրամանատար, բրիգադի գեներալ Մուհամմադ Ռեզա Նակդին։ «Մենք դեմ ենք Սիրիայում օտարերկրյա միջամտությանը և կարծում ենք, որ սիրիացի ժողովուրդը պետք է առանցքային դեր խաղա ճգնաժամում»։ Գեներալը տարածաշրջանի երկրներին կոչ է արել միանալ Իրան-Ռուսաստան-Սիրիա կոալիցիային՝ տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի համար: