ԱՄՆ-ը հայտնում է, որ ըստ իր տեղեկությունների՝ Սիրիայում ռուսական օդուժի կողմից հոկտեմբերի 20-ի ռմբակոծության հետևանքով մահացել են քաղաքացիական անձինք, վնասվել է հիվանդանոց։ Ռուսական կողմը հերքում է լուրերը և պահանջել է, որ նման մեղադրանք ներկայացնողները ապացույցներով խոսեն։