ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներից երեքը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նաև Գերմանիան, կազմակերպությունից պահանջում են հետաքննել վերջերս Իրանում բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ անվանելով համաձայնագրի «լրջագույն խախտում»: Արևմտյան քառյակի դիմումը առաջին քայլն է Թեհրանի դեմ պատժամիջոցների հնարավոր սահմանման համար: Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի մյուս երկու մշտական անդամների՝ Չինաստանի և Ռուսաստանի համաձայնությունը, որոնք Թեհրանի նկատմամբ ավելի մեղմ են տրամադրված: