ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է չեղարկի Հարավային Օսիայի ու Աբխազիայի ճանաչումը: ՆԱՏՕ-ն այս դիրքորոշումը ձևակերպել էր դեռևս 2008-ին, երբ օգոստոսյան պատերազմի բերումով Վրաստանից անջատվել էին նշված շրջանները: Այժմ ՆԱՏՕ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը: ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի բացմանը Յենս Ստոլտենբերգը ասել է, որ Վրաստանը արժեքավոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար և ՆԱՏՕ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ռուսաստանին կոչ անում հրաժարվել Աբխազիան ու Հարավային Օսիան առանձին պետություններ ճանաչելու իր քայլից: