Պաշտոնական Երևանը ոչ հաստատում, ոչ հերքում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի խոսքով՝ համանախագահները պարբերաբար առաջարկում են նման հանդիպումներ անցկացնել։ «Նման հանդիպման անցկացման փաստի մասին կտեղեկացվի նախօրոք»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Բալայանը։