«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«Վաղն առավոտյան կլինեմ Ղարաբաղում»

«Վաղն առավոտյան կլինեմ Ղարաբաղում»
16.06.2015 | 15:22

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը հաստատեց իր՝ ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակվելու մասին լուրերը: Նշանակվելուց հետո արդեն ընտանյոք հանդերձ կտեղափոխվի ԼՂՀ: Ինքը՝ Լյովա Մնացականյանը, վաղն առավոտյան արդեն կլինի ԼՂՀ-ում: «Զինվորական ենք, որտեղ հրամայեն, այնտեղ էլ պետք է ծառայենք: Ոչնչի համար ոչ տխրում ենք, ոչ ուրախանում, մեր պարտականությունն ենք կատարում»,-ասաց նա: Թե որ աշխատանքն է ավելի դժվար լինելու՝ ՊԲ հրամանատարությունը, թե ԶՈՒ շտաբի պետի տեղակալի աշխատանքը, Լյովա Մնացականյանը պատասխանեց, որ երկուսն էլ պատասխանատու պաշտոններ են, երկրորդական պաշտոն բանակում չկա:

Դիտվել է՝ 1691

Մեկնաբանություններ