Ռուսաստանը չեղյալ է համարել Ֆրանսիայից ռազմական նավեր ձեռք բերելու 1,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը։ Անցած տարվա սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով նավերը Ռուսաստանին չեն փոխանցի։
Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում ռուս պաշտոնյան ասել է, որ իրենք ծրագրում են սեփական ռազմական նավերը կառուցել։