Հյուսիսային Կորեայի Զինված ուժերի ղեկավար Հեն Յեն Չհոլի գնդակահարությունը վկայում է Փհենյանի ռեժիմի դաժանության մասին՝ վստահ են ԱՄՆ-ի պետդեպարտամենտում։ Ամերիկան պատրաստ է երկխոսություն սկսել Հս. Կորեայի հետ, սակայն՝ միջուկային ամբողջական զինաթափման դեպքում։ «Եթե դա ճիշտ է, հաստատում է Հյուսիսային Կորեայի դաժանությունը։ Ցավոք, արդեն առաջին նման հաղորդագրությունը չէ»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն։