Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Կրկին դիվերսիա

Կրկին դիվերսիա
24.01.2015 | 16:17

Այսօր` ժամը 12-ի սահմաններում, հակառակորդը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի նկատմամբ կրկին դիվերսիոն հարձակողական գործողություն է ձեռնարկել, գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելել․ Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահների կողմից խումբը նկատվել է և մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ոչնչացվել է: Հայկական ստորաբաժանումները կորուստներ չեն կրել: Այս պահին իրավիճակը կայուն է, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները լիովին վերհասկում են մարտական իրավիճակը:

Դիտվել է՝ 2646

Մեկնաբանություններ