ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է երկրի ռազմական դոկտրինի փոփոխությունների մասին հրամանագիր: Անցյալ շաբաթ Ռուսաստանի անվտանգության խորհուրդը հիմնավորել էր, որ ռազմական դոկտրինի նոր ձևակերպումները կապված են ՈՒկրաինայի, Սիրիայի, Իրաքի վերաբերյալ հարցերի հետ: Դոկտրինում հիմնական արտաքին վտանգներից են համարվում ՆԱՏՕ-ի ուժային հնարավորությունների ընդլայնումը, դաշինքի անդամ երկրների ներկայացուցչությունների մերձեցումը Ռուսաստանի սահմաններին: