Մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը դիմել է Իրաքի բնակչության շրջանում առավել խոցելի խմբերին օգնելու համար 861 միլիոն դոլար տրամադրելու խնդրանքով՝ նշված է 2016-ի «Իրաքի մարդասիրական ծրագիր» զեկույցում:
Սիրիայում ռուսական ավիախմբի կողմից Թուրքիայի օդային տարածքի ոչ մի խախտում չի եղել՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական հեռուստաալիքը` «Զվեզդան», ՀՀ զինված ուժերի կազմավորման 24-ամյակին նվիրված ռեպորտաժում Լեռնային Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն, դա զայրացրել է Ադրբեջանին։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի առիթով մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղի են ունեցել մի շարք հանդիսություններ:
Ռուսական ավիատիեզերական ուժերն ու սիրիական բանակը կազմակերպել են ռուսական Սու-24 ինքնաթիռի օդաչուին սպանելու համար Ալփարսլան Չելիքի որսը՝ գրում է բրիտանական The Independent-ը։
Այսօր 24-րդ անգամ նշում ենք Հայաստանի ազգային բանակի տոնը: 24 տարի Հայաստանի անկախ Հանրապետության բանակը եղել է մեր պետության պաշտպանն ու վահանը՝ դիմակայելով հայտարարված ու չհայտարարված պատերազմի դաժան փորձություններին:
Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով բերում ենք Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքը մեր ժողովրդին, մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։