Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ՀԱԿ-իզմ

ՀԱԿ-իզմ
23.07.2012 | 16:36

Ասում են, երբ նորածինը ծնվում է, հրեշտակները երկնքում անմիջապես շշնջում են նրա անունը: «Ով ականջ ունի», լսում է: Անունը սիմվոլ է, այն իր շուրջը կարող է «հավաքել» դրական էներգիա կամ հակառակը:
Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրեսն ունի ՀԱԿ հապավումը, իսկ «հակ» եզրույթը «հակառակ», թարս, հակընդդեմ իմաստն ունի նաև (սրա համար էր երևի կոնգրեսը լրագրողներիս անվերջ հորդորում` հապավմամբ չգրել կոնգրեսի անունը): Մի խոսքով, կոնգրեսն ու Լևոնն ինչ անում են, պետք է հայելային, հակառակ արտացոլմամբ դիտարկել:
Այսպիսով, խոսելով միասնական թեկնածուի մասին, ՀԱԿ-ն իրականում բացառում է նրա գոյությունը: Որովհետև այն չափորոշիչները, որոնք արտաբերեց Լևոն Զուրաբյանը միասնական թեկնածուի «մոմենտով», չէին համապատասխանում նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի «ռուսկի ռազմերին»: Չնայած «պրիմերկան» հենց նրա համար էր:
Բոլոր դեպքերում, հարգարժան ՀԱԿ-ը վերջին շրջանում բավականին հետաքրքիր պասաժով է հանդես գալիս: Այո, նա նախ առաջ քաշեց միասնական թեկնածուի իդեալական` 90-60-90 չափսերը, բոլորին կուլտուրական հասկացնելով, որ ճիշտ է, ինքը ԲՀԿ-ական «վերլուծություններ» անում է, սակայն միասնական թեկնածու` ՀԱԿ-ն էլ ունի:
Հետո ՀԱԿ-ը կազմակերպեց ստորագրահավաք` ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու: Հիշենք, որ դրանից առաջ ասել էր, որ տեխնիկապես անհնար է այս պահին այդքան ստորագրություն հավաքելը: Արեց:
Եվ երրորդ` զարմանալի տարընթերցում տեղի ունեցավ ՀԱԿ-ը լքած Դավիթ Շահնազարյանի և ՀԱԿ-ի միջև: Այն է` Դավիթ Շահնազարյանն իր անհամաձայնությունն արտաբերեց ՀԱԿ-ի ԲՀԿ-ական «վերլուծության» և Գագիկ Ծառուկյանին արված խոր ռևերանսների առիթով, ու նրան ՀԱԿ-ում ոչ մեկը «դավաճան» (ինչպես հերթով ասել են բոլորին), «խառնակիչ» չասաց: Ավելին` բոլորին «սադրիչներ, մուտիլովշչիկներ» (հարգանքներիս հավաստիքը, սիրելի Լևոն Զուրաբյան) որակող ՀԱԿ համակարգողը գրեթե հանդես եկավ Դավիթ Շահնազարյանի պաշտպանությամբ:
Ասել է` մարտավարական ինչ-ինչ փոփոխություններ են տեղի ունենում ՀԱԿ-ի պահվածքում: Ինչո՞ւ:
ա) Ըստ ամենայնի` ՀԱԿ-ը հասկացավ, որ «աստ` պառլամենտում, հանգչի ՀԱԿ»: ԲՀԿ-ի սատելիտի կարգավիճակով երբեմնի հզոր ընդդիմադիր ուժն իզգոյանում էր այնպիսի կարևոր իրադարձությունից առաջ, ինչպիսին նախագահական ընտրություններն են` թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի, թե՛ ներքին խաղի տեսանկյունից, և փորձեց ռևանշի գնալ` փուռը տալով ԲՀԿ-ին։ Այլ կերպ, քան ձեռնարկված ստորագրահավաքը, ԲՀԿ-ի անցյալն ու ներկան դնելով «ռասկրուտկայի» մեջ, ընդհուպ մինչև Էդոյին` Գագիկ Ծառուկյանի աջ ձեռքին, թև ու թիկունքին ոստիկանություն կանչելը, չես մեկնաբանի: Ասել է` ՀԱԿ-ը «փայ մտավ» իշխանական «օլիգոպոլիա», «go home» պրոյեկտում: Այս սցենարում ՀԱԿ-ը «մոտիկ է ման գալիս» Արևմուտքին, ու չի բացառվում, որ Դավիթ Շահնազարյանն էլ օգնի այդ մոտիկությանը:
բ) ՀԱԿ-ը հասկացրեց ԲՀԿ-ին, որ միասնական թեկնածուի համար ՀԱԿ-ը շա՜տ մեծ առևտրի կողմնակից է, և որ ՀԱԿ-ում կա երկու սցենար. Լևոնը, բոլոր դեպքերում, կարող է դնել իր թեկնածությունը. սա որպես ՀԱԿ-ի մաքսիմում ծրագիր: Եվ մինիմում ծրագիր` կարող է առաջադրել ՀԱԿ-ի այլ թեկնածուի. առանձնապես ոչինչ չասող. սա էլ ՀԱԿ «ոստիկանության նվերը` Անտառամեջ գյուղին», այն է` ԲՀԿ-ին, որպեսզի ԲՀԿ-ն, թեկնածու դնելու դեպքում, հեշտորեն կարողանա պայքարել հանուն վարչապետի ստատուսի: Ասել է` հանուն Քոչարյանի: Էստեղ կարող է լինել նաև միջանկյալ ծրագիր. այն է` ՀԱԿ-ը պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին: Սա կարող է լինել միայն մի դեպքում, եթե «Նինան շա՜տ խնդրի»: Ասել է` Ռուսաստանն «առուտուր» անի ՀԱԿ-ի հետ: Մի քիչ անհնար, բայց և չբացառելի տարբերակ է:
գ) ՀԱԿ-ը փոխում է մարտավարությունը, որպեսզի ԲՀԿ-ն չենթարկվի «օլիգոպոլիկ» այն ճնշումներին, որոնք մտադիր է իրականացնել իշխանությունը, սկսելով դատաստանն իր տնից` «Ռուբո ասեմ, Ծառուկյան լսիր» տարբերակով, և ԲՀԿ-ն չնետվի Սերժի ու իշխանության գիրկը` 2013-ին պաշտպանելով հենց այդ թեկնածուին:
Ասում եք` հակընդդեմ վերսիանե՞ր են:
Ճիշտ եք: Սակայն այս ամենն է, հենց կոչվում է ՀԱԿ-իզմ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6072

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ