Արքայազն Հարին ավարտել է ռազմաօդային ուժերում ծառայությունը, այսուհետ նա կզբաղվի բրիտանական բանակում արարողակարգայի միջոցառումների կազմակերպմամբ՝ իրազեկել է Քենսինգտոնյան պալատի ներկայացուցիչը, որ Ելիզավետա II թագուհու 29-ամյա թոռան պաշտոնական նստավայրն է: Առաջիկայում նա շտաբի սպա կդառնա՝ ավիացիայից հեռանալով նույն կոչումով, որով սկսել է ծառայությունը՝ կապիտանի: Արքայազնը կաշխատի Լոնդոնում: