Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ապավեն գյուղը նորից «շնչում» է

Ապավեն գյուղը նորից «շնչում» է
13.11.2013 | 18:29

Վրաստանին սահմանակից, նախկինում Տաշիրի շրջանում գտնվող և հիմնականում փախստականներով բնակեցված Ապավեն գյուղն ուղղակի «մեռնում» էր: Երկու երիտասարդներ՝ Վանիկ և Լևոն Ալավերդյանները, փորձում են փրկել գյուղը, որն ապրելու նվազագույն պայմաններ չուներ: Հայ-գերմանական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Էդուարդ Սարոյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ երկու երիտասարդներն իրենց էնտուզիազմով վարակել են նաև իրեն: «Առաջին հայացքից անլուծելի թվացող խնդիր էր: Գիտեինք, որ Հայաստանի շատ գյուղեր են գտնվում այդ վիճակում, սակայն հետո մեզ հետաքրքրեց, և մտածեցինք ամեն կերպ աջակցել այդ նախագծին»,- մեզ հետ զրույցում նշեց Էդուարդ Սարոյանը: Կազմվել է գործողությունների ծրագիր: Նախաձեռնության հեղինակներին հաջողվել է գյուղում ստեղծել տնտեսություն, իսկ նրա բնակիչներին սոցիալ-հոգեբանական աշխատանքների, խորհրդատվության միջոցով ներգրավել են այդ աշխատանքում: Նպատակն այն է, որ գյուղի բնակիչներին մասնակից դարձնեն գյուղատնտեսական մթերքների արտադրությանը: Ծրագիրն սկսել է արդյունք տալ, և կառավարությունն էլ, ըստ պարոն Սարոյանի, աջակցել է: «Խորհրդատվական մեթոդների կիրառումը տալիս է այդպիսի արդյունք»,-ասաց մեր զրուցակիցը, նշելով, որ գաղափարը հետաքրքրել է նաև գերմանացի գործընկերներին, որոնք այցելել են Ապավեն:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ