Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«2017-ին երիտասարդները չեն կարողանա իրենց ընկերուհի գտնել»

«2017-ին երիտասարդները չեն կարողանա իրենց ընկերուհի գտնել»
01.10.2013 | 16:38

Հայաստանում ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Գարիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ 2017-ից Հայաստանի բնակչության բնական աճը կարող է դադարել: Պատճառը` ծնելիության և արտագաղթի բարձր ցուցանիշն է: Նրա փոխանցմամբ, պատկերն այնպիսին կլինի, որ 40 հազար երիտասարդներ նույնիսկ չեն կարողանա իրենց ընկերուհի գտնել: Այս խնդրում, վերջինիս համոզմամբ, իրենց բացասական հետքն են թողել նաև աբորտները. «Աբորտների դիմում են նաև սոցիալական վատ վիճակից դրդված, երբ ընտանիքները չեն ցանկանում մեկից ավելի երեխա ունենալ, բայց առաջնային պատճառներից է նաև այն, որ ծնողները որպես կանոն ցանկանում են տղա երեխա ունենալ, ինչն էլ նպաստում է պտղի հեռացմանը»,-նշեց Գ. Հայրապետյանը` հավաստիացնելով, որ այս խնդիրը առկա է ամբողջ Կովկասում: Նրա խոսքով` «եթե հիմա մտնեք դպրոցներ, ապա կտեսնեք, որ ցանկացած տարրական և միջին դասարանում տղաները 15-20 տոկոսով ավելի են, քան աղջիկները, չնայած որ սովորաբար հակառակն է լինում»: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2011–2012 թթ. հանրապետությունում ավելի շատ տղաներ են ծնվել, քան աղջիկներ՝ 2011-ին՝ 23,1 և 20,2, իսկ 2012-ին՝ 22,7 և 19,6 տոկոս:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2196

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ