«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանության վրա

Մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանության վրա
10.09.2013 | 11:55

Գիտնականներն ապացուցել են, որ մոր ցածր ինքնագնահատականն ազդում է երեխայի հոգեբանական և հուզական ֆոնի վրա: Սոցիալական տարբեր գործոնների ազդեցությամբ, արգանդում գտնվող պտղի զարգացման վրա ուսումնասիրություններ անցկացվել են քսաներորդ դարի սկզբից: Պարզվել է, որ երեխայի հոգեբանության վրա իր ազդեցությունն է թողնում և՛ ընտանիքի ֆինանսական վիճակը, և՛ ծնողների սոցիալական կարգավիճակը: Այլ կերպ ասած` մոր և հոր կրթական մակարդակը և նույնիսկ նրանց աշխատավարձի չափը ուղղակիորեն ազդում են երեխայի հոգեկան կարողությունների, նրա առողջության և բնավորության վրա:

Վերջերս, ամերիկացի գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել ավելի նուրբ հարաբերություններ: Նրանք ապացուցել են, որ երեխայի հոգեբանական և էմոցիոնալ բնութագիրը կախված է սուբյեկտիվ գործոններից, ինչպիսիք են մոր ինքնագնահատականը: Հետազոտողները նշում են, որ այն երեխաների թքի մեջ, որոնց ծնողները տառապել են ցածր ինքնագնահատականից, հորմոնալ սթրեսի ինդեքսը ավելի բարձր է, քան նորմալ մարդկանց մոտ: Միևնույն ժամանակ, ուղեղի կառույցը, որը պատասխանատու է հիշողության և սթրեսի հաղթահարման համար, կրճատված է:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3279

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

d9MU2RawUoCTkbg5VW5.jpg" alt="Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը" title="Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը" />
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
րանկարչի կսմիթ Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը