04.07.2014|
15:16
«Մեկ ժամով անջատենք էլեկտրականությունը` որպես բողոք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ» կարգախոսով բողոքի ակցիա է սկսվում, որի մեկնարկը կտրվի վաղը` հունիսի 5-ին, ժամը 22:00-ին: Ինչպես ասվում է ակցիայի ֆեյսբուքյան հրավերում` այն շարունակվելու միտում ունի այնքան ժամանակ, որքան կպահանջվի: Նախաձեռնողները նշում են, որ բողոքի նման ակցիայով հնարավոր է «ՀՀ կառավարությանը ստիպել կատարել երկրի քաղաքացիների պահանջները»: