Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Թող ո՛չ ոք չկարծի, որ կարելի է անօգնական հայ ծերունուն մորթել ու մարսել, որ կարելի հայ մանուկներին սպանել ու մարսել

Թող ո՛չ ոք չկարծի, որ կարելի է անօգնական հայ ծերունուն մորթել ու մարսել, որ կարելի հայ մանուկներին սպանել ու մարսել
08.05.2024 | 12:44

705 թվականին արաբները հայ իշխաններին խաբեությամբ հրավիրում են Նախճավան և ձերբակալում են ու փակելով Նախճավանի և Խրամի եկեղեցիներում ողջ-ողջ այրում են։

Այս դեպքերից 500 տարի անց, երբ Հայոց իշխանապետ Զաքարե Զաքարյանը գրավեց Արդաբիլ քաղաքը, հրամայեց այրել արաբ և մահմեդական իշխաններով լցված մզկիթը՝ հայտարարելով, որ սա Հայոց իշխանների վրեժն է։

Երբ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հոգիները դեռ հանգստություն չեն գտել, երբ Արցախյան առաջին պատերազմի հերոսների հաղթանակը կորսված է, երբ Արցախյան երկրորդ պատերազմի զոհերի շիրիմները դեռ տաք են, Հայոց «իշխանները» սիրախաղ են խաղում թշնամու հետ։ Իրենց սեփական թշվառությունը փաթաթել են ազգի պարանոցից և ստիպում են ընդունել այն, որպես դատավճիռ։

Թող ո՛չ ոք չկարծի թե Արցախը, Կարսն ու Անին մոռացվելու են։ Թող ո՛չ ոք չկարծի, որ կարելի է անօգնական հայ ծերունուն մորթել ու մարսել, որ կարելի հայ մանուկներին սպանել ու մարսել։

Ժամանակը գնում է, փոխվելու է ամեն բան, փոխվելու են նաև այսօրվա «իշխանները»…

Դավիթ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ.

Լուսանկարում Սանահինի վանական համալիրն է, որտեղ թաղված է Զաքարե Զաքարյանը:

Դիտվել է՝ 4786

Մեկնաբանություններ