Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Դրա իշխանության ամրությունը նույնքան է, որքան դրա խոսքերի հավաստիությունը, այսինքն՝ զրո

Դրա իշխանության ամրությունը նույնքան է, որքան դրա խոսքերի հավաստիությունը, այսինքն՝ զրո
24.09.2023 | 13:53

Մի մեկնաբանեք դրան:

Մի դարձեք դրա խոսափողը:

Մի բազմապատկեք դրա հասանելիությունը:

Մի փորեք մտքեր դրա բառակույտից և տարածեք դա:

Մի դարձեք ձեր ախոյանի օգնականը:

Տարածեք ձեր միտքն ու ցանկությունը:

Տարածեք ձեր կողմից նկատված առաքինությունն ու հերոսությունը:

Տարածեք ձեր նպատակադրությունն ու անկոտրունությունը:

Տարածեք փոքր-փոքր հաղթանակները, որոնք ամեն օր տեղ են գտնում Երևանի փողոցներում:

Տարածեք կամք, նվիրում:

P.S. Ձեր հաղթանակի դիմաց, որպես խոչընդոտ, կանգնած է 500 կարմիր բերետավոր և 500 ֆեյքակռատ բերետավոր: Դրա իշխանության ամրությունը նույնքան է, որքան դրա խոսքերի հավաստիությունը, այսինքն՝ զրո:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ