Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Տաթևիկ Մխիթարյանին օգնություն է պետք

Տաթևիկ Մխիթարյանին օգնություն է պետք
28.06.2012 | 11:50

«Մոտ մեկ ամիս առաջ կինս սկսեց իրեն վատ զգալ, գունատվեց, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, նրան տարանք մեր մարզային կենտրոնի հիվանդանոց, բժիշկներն ասացին, որ երկաթի պակասություն ունի, դեղեր նշանակեցին, ընդունումից հետո հաջորդ ստուգման ժամանակ բժիշկները խորհուրդ տվեցին հետազոտության անցնել արդեն Երևանում` արյունաբանական կենտրոնում»,-պատմում է Տաթևիկի ամուսինը:

Երևանի Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում էլ հայտնաբերվում է նրա մահացու հիվանդությունը:

«Հիմա կինս գտնվում է ստացիոնար բուժման փուլում, բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր և խորհուրդ տալիս բուժումը շարունակել երկրից դուրս` Գերմանիայում, որտեղ կյանքը փրկելու հնարավորությունն ավելի մեծ է: Սկզբում մտածում էի չասել, թե ինչ հիվանդությամբ է տառապում, սակայն հասկացա, որ իմանալուց հետո նա կպայքարի ապրելու համար և այդպես էլ եղավ: Ես, նա, 6 և 7 տարեկան երկու որդիներս միասին պայքարում ենք մեր սիրելիի կյանքի համար»,-հուզմունքը մի կերպ թաքցնելով ասում է Նորիկ Մխիթարյանը:

Նորիկ Մխիթարյանը օրերս նամակով դիմել է և վարչապետ Տիգրան Սարգսյանին, և քաղաքապետ Տարոն Մարգարյանին և այլ պաշտոնյաների, խնդրանքով ֆինանսական աջակցության համար:

Տաթևիկ Մխիթարյանի Գերմանիայում բուժման համար պահանջվում է 80 հազար եվրո:

Ցանկության դեպքում գումարը կարող եք փոխանցել Կոնվերս բանկ ՓԲԸ, Տաթևիկ Գևորգի Մխիթարյանի հաշվեհամարներին.

1. Դրամային Հ/Հ – 1930011476880100
2. Դոլարային Հ/Հ -1930011476880101

Դիտվել է՝ 6240

Մեկնաբանություններ