21.10.2013|
17:21
«Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի անդամ Մարկ Լեյենբերգերը ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Եվրոպայում այլատյացությունը առաջացնում է վախեր, իսկ քաղաքական տարբեր խմբավորումներ շահարկում են այդ վախերը: Եվրոպական հանձնաժողովի անդամը նկատեց, որ եթե նախկինում այդ վախը, խտրականությունը կար հրեաների նկատմամբ, ապա հիմա՝ էմիգրանտների նկատմամբ, որոնք փախչել են աղքատությունից, վտանգներից և հանգրվանել Եվրոպայում: