ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի՛ պառակտեք ընդդիմադիր դաշտավայրը

Մի՛ պառակտեք ընդդիմադիր դաշտավայրը
26.01.2024 | 21:13

Վերջերս, որոշ շրջանակներ, ընդդիմության պառակտման անթույլատրելի գործունեության շրջանակներում նոր թափ են տվել՝ Նիկոլ Փաշինյան ին Սերժն է բերել, Արմեն Սարգսյանին Սերժն է բերել՝ հակապետական, հնացած ու զազրելի դիսկուրսին։

Հատկապես աչքի են ընկնում մի քանի հոգի, ում անունները հատուկ չեմ գրի, որպեսզի աչքի չընկնեն։

Սերժ Սարգսյանը չէր կարող իմանալ, թե ինչպես Արմեն Սարգսյանն իրեն կդրսևորի նախագահի պաշտոնում, իսկ 2018 թվականի դեպքերին նախագահը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է, ասելով, որ ինքը իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին։.

Մի՛ պառակտեք ընդդիմադիր դաշտավայրը, թե ոզում եք Նիկոլից պրծնել՝ միաբանվեք ՀՀԿ նախագահ Սերժիկ Սարգսյանի շուրջ։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ