ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կրկնակապիտուլյանտ «փիլիսոփան»

Կրկնակապիտուլյանտ «փիլիսոփան»
15.01.2024 | 15:42

Կրկնակապիտուլյանտը, չորրորդ դասարանի կրթությամբ գեղջկական թամադայի դեմքի լրջությամբ, փիլիսոփայում է, թե ճիշտը «Հայաստանի պատմություն» առարկան է, ոչ թե «Հայ ժողովրդի պատմությունը»...

Ասում է «Հայ ժողովրդի պատմությունը» դա պետականության բացակայության պատմություն է, դրա համար պետք է Հայաստանի պատմություն սերտենք, որ 500 տարի հետո էլ լինենք, իհարկե, հասկանալի է, հերթական ուրացումն է, բայց անգրագետ:

Տղա՛ ջան, ա՛յ, որ համալսարանում շանտաժի փոխարեն մի բան սովորեիր` և՛ կավարտեիր, և՛ կհասկանայիր, որ իրականում մեր մասին խոսացող կա մեկ առարկա` «Հայոց Պատմություն», որն իր մեջ ներառում է և՛ քո ասած «Հայ ժողովրդի պատմությունը», և՛ «Հայաստանի պատմությունը», ավելին, կիմանայիր մեր ծագումնաբանության, մեր «կադաստրի թղթի», հայկական լեռնաշխարհում և նրանից դուրս գոյություն ունեցած մեր պետականությունների մասին, կհասկանաիր, որ Արցախը բուն Հայաստան է, պապիդ արարքն էլ նողկալի է...

Հա՛, նաև կիմանաիր քո նախորդների` երիտթուրքերի եղեռնագործության ու վախճանի մասին:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ