ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ո՞րն է ելքը» հարցը մնում է անպատասխան

«Ո՞րն է ելքը» հարցը մնում է անպատասխան
14.01.2024 | 17:34

Գիտությունը և հատկապես հումանիտար-հասարակագիտական գիտությունները կտրվել են իրականությունից, սավառնում են երկնքում, գերհագեցած են հրաշք գաղափարներով, փայլում են ամեն ինչում, բացի կիրառական նշանակությունից: Իրավագետները, պատմաբանները, քաղաքագետները, միջազգայնագետները և նույնիսկ փիլիսոփաներն ու տնտեսագետները անթերի, հիմնավոր, բազմակողմանիորեն և հզոր գաղափարներով քառորդ դար ապացուցեցին, որ Լեռնային Ղարաբաղը անարդար և բռնի կերպով անջատվել է և բռնակցվել այլ պետության: Ապացուցեցին ինքնորոշման իրավունքի անվերապահ կիրառման անհրաժեշտությունը: Մասնագիտության բերումով գիտեմ, որ հիշյալ գիտական ուղղություններով երևի թե մի հիսուն գիտական ատենախոսություն է պաշտպանվել, հրատարակվել են հարյուրավոր գիտական աշխատություններ, սակայն դրանցում, բացի զգացմունքային հայրենասիրական պաթոսախառն ուռա-հռետորաբանությունից , այլ բան չի եղել: Չեմ հանդիպել Արցախի հարցի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման որևիցե իրատեսական և կիրառելի ծրագրի կամ նախագծի: Ստացվել է ինքնանպատակ, անօգուտ մի գործունեություն, որի գործնական նշանակությունը առ ոչինչ է: Ցավալին այն է, որ այժմ մենք քաղաքական և գիտական հարթակներում կրկին «փայլում» ենք մեր մտքի թռիչքով, մեր դիրքորոշման արդարության ապացույցներով, իսկ «Ո՞րն է ելքը» հարցը մնում է անպատասխան: Եվ սա այն դեպքում, երբ պատերազմի վտանգը շարունակում է պահպանվել և աճի միտում ունի:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4688

Մեկնաբանություններ