ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետք է բացառել ուկրաինացման սցենարը

Պետք է բացառել ուկրաինացման սցենարը
10.01.2024 | 08:56

Արևմտյան դեմոկրատական երկրները՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ի մեջ համախմբված պետությունները, ունեն շատ ավելի զարգացած, առաջադիմական և արդյունավետ գործող քաղաքական և տնտեսական համակարգեր: Սա բացարձակ ճշմարտություն է և ապացուցման կարիք չունի: Անհրաժե՞շտ է արդյոք զարգացնել և ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունը հավաքական Արևմուտքի հետ, իհարկե՝ այո, բացառել նման հարաբերությունները՝ անգրագիտություն է և վնասակար: Սակայն կարո՞ղ է արդյոք արևմտյան ինտեգրացիոն ուղղությունն ապահովել ՀՀ գոյատևումը տարածաշրջանային բարդ և կոնֆլիկտային հանգույցում: Հարցի պատասխանը միանշանակ է՝ ոչ և կրկին ոչ: Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարդ և կոնֆլիկտային հարաբերությունների պայմաններում անհրաժեշտ է ոչ թե զարգացած երկրների հետ ինտեգրացիայի պայծառ ապագայի տեսլական, այլ պատերազմական սպառնալիքը չեզոքացնող միջպետական ռազմաքաղաքական համագործակցություն և ռազմական ներկայություն: Ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցությունը սիրիական և ղարաբաղյան ճակատներում հիմք ընդունելով, Հայաստանի հակառուսական «քաղաքագիտական» հատվածը կոչ է անում անցնել հյուսիսային թշնամու դեմ ակտիվ գործողությունների: Ֆրանսիայից զենքի գնումը թմբկահարվում է որպես շրջադարձի սկիզբ: Այստեղ անտեսվում է այն իրողությունը, որ Ադրբեջանն ամբողջությամբ իր զինված ուժերը տանում է Թուրքիայի հետ ռազմական միավորման: Վերջինս ՆԱՏՕ-ի անդամ է, հավաքական Արևմուտքի ռազմական այլ կառույց գոյություն չունի: Այդ է պատճառը, որ եվրադիտորրդնեը զինված են միայն հեռադիտակներով, այլ պարագայում դա կհակասի նատօական դաշինքային տրամաբանությանը: Հայաստանի հետ առճակատման մեջ գտնվող Ադրբեջանի վրա ավելի մեծ ազդեցության լծակներ ունի Մոսկվան: Այս իրողությունները վկայում են, որ պատերազմական վտանգի կանխման բանալիները ավելի շատ Մոսկվայում են, քան՝ Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Այն հեքիաթը, որ Սպիտակ տնից կզանգեն, և կփրկվենք, այդպես էլ մնաց հեքիաթ: Ռուսաստանը, իհարկե, վատ դաշնակից է, Ղարաբաղի դեպքերը վկա, բայց նա կարող է դառնալ ոխերիմ թշնամի, եթե քեզ պահես Զելենսկու նման: Իրատեսական արտաքին քաղաքականությունը պահանջում է առաջնորդվել սառը դատողությամբ և հաշվարկներով և ոչ թե ժողովրդավարությունը դիտել անվտանգության երաշխիք: Ցավոք, ոչ ժողովրդավար Բաքվի վարչակարգը ավելի կարևոր գործընկեր է բոլոր բևեռներում: Կան նաև նոր իրողություններ որոնք ստիպում են նոր հայացքով նայել միջազգային իրադրությանը: Ռուսաստանը չի պարտվում Ուկրաինայում, Իրանը դարձավ ԲՐԻՔՍ-ի անդամ, Հայաստանը ստանձնեց ԵԱՏՄ նախագահությունը, Ալիևը արևմտյան հարթակներ չի գնում, Կրեմլը հայտարարում է, որ չի հեռանում տարածաշրջանից, և ռազմաբազան շարունակելու է մնալ Գյումրիում, Հայաստանը դառնում է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի պայմանագիր կնքած Իրանի միակ սահմանային երկիրը և այլն: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք: Պետք է բացառել ուկրաինացման սցենարը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ