ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               

Ինչքա՜ն բան ուղղակի գերագնահատել եմ

Ինչքա՜ն բան ուղղակի գերագնահատել եմ
27.12.2023 | 11:04

Ես գիտեի ավելի կարևոր հարց, քան Արցախն է, չկա:

Բայց պարզվում է Երևանում ավտոկայանատեղիների վճարների հարցն առավել կարևոր է:

Իսկ իրականում այս տարիների ընթացքում հասկացա, որ շատ բան չգիտեմ:

Օրինակ, որ թասիբը խանգարում է, սերը սուտ է, հայրենիքը փողն է, պաշտոնը երեխուց վեր է:

Ինչքա՜ն բան այլ կերպ եմ ընկալել:

Ինչքա՜ն բան ուղղակի գերագնահատել եմ:

Ափսոս էինք:

Մենք էինք ափսոս:

Էն հերոս տղերքն էին ափսոս:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2095

Մեկնաբանություններ