ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Փաշինյանն ականապատել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու հնարավորությունը

Փաշինյանն ականապատել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու հնարավորությունը
21.12.2023 | 09:49

Ոչ մի բանական մարդ խաղաղության դեմ չի:

Ես իմ ամբողջ քաղաքական գիտակցական կյանքում եղել եմ արժանապատիվ խաղաղության օրակարգի կրողը:

Բայց Փաշինյանի երեկվա (19.12.2023 թ.-irates.am) ասածը խաղաղության մասին չի:

Եթե ինչ-որ մեկը չի հասկացել նրա երեկվա ասածը, բացատրեմ:

Նա ընդունել է Ալիևի բոլոր պահանջները ու հիմա նրանից հրապարակավ աղերսում է՝ պայմանագրից գոնե հանել ադրբեջանցի փախստակսնների վերադարձի պահանջը, դրա դիմաց գործնականում խոստանալով այլևս ծպտուն չհանել անգամ Արցախի հայերի իրավունքների, պատանդառված ղեկավարների ճակատագրի մասին:

Ալիևը գուցե համաձայնի, բայց փաստաթղթային երաշխիքներ է ուզելու՝ իր ասած ռևանշիզմը բացառելու համար:

Կարճ կապեմ՝ պահանջելու է Անկախության նոր հռչակագիր ու Սահմանադրություն, որն ապալեգիտիմացնելու է Երրորդ հանրապետությունը՝ կասկածի տակ դնելով նրա տարածքային ամբողջականությունը:

Սա էր Փաշինյանի երեկվա ասածը:

Բայց ողբերգությունն ուրիշ տեղ է. եթե անգամ Փաշինյանը հեռանա, որևէ նոր իշխանություն շատ բարդ լուծումների առաջ է կանգնելու, որովհետև Փաշինյանն ականապատել է Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու հնարավորությունը:

Սա է դառը ճշմարտությունը, որը կարող եք վայելել դառը կամ քաղցր սուրճի հետ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ