ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազգակործան պատուհասը հո պոզով-պոչով չի՞ լինում

Ազգակործան պատուհասը հո պոզով-պոչով չի՞ լինում
11.12.2023 | 11:21

«Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր դարձել 2016 թ-ի օգոստոսին», - ասում է Նիկոլ Փաշինյանը և խոստովանում, որ դա հասկացել է դեռ 2018-ին:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Փաշինյանը դարձյալ մանիպուլացնում է փաստերը՝ Արցախի կործանման պատասխանատվությունից խուսափելու համար:

Ավելի էական է այն, որ 2018-ին նա գիտակցել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի է», բայց գնացել է բացահայտ արկածախնդրության, հրաժարվել է լուծումներից, «Արցախը Հայաստան է և վերջ» արկածախնդրությամբ սադրել է հակառակորդին՝ դառնալով նվաստացուցիչ պատերազմի, տարածքային և մարդկային կորուստների պատասխանատու:

Ավելին, Փաշինյանը Հայաստանին ու հայ ժողովրդին խաբել է անգամ մարդակուլ պատերազմից հետո՝ թեև 2018-ից իմացել է, որ «Լեռնային Ղարաբաղի լուծարման գործընթացն անխուսափելի էր»: Նա 2021-ին ընտրություններին մասնակցել է «Անջատում՝ հանուն փրկության» կարգախոսով:

Փաստորեն, հանուն իշխանության՝ նա ստորաբար խաբել է հայ ժողովրդին:

Մինչև պատերազմը նրան հանգիստ չէր տալիս Տիգրան Մեծի փառքը ու դրա համար հայ ժողովուրդը ծանր գին վճարեց:

Հիմա նա ամեն գնով փորձում է պահել իշխանությունը՝ չխորշելով ոչ մի կեղծիքից:

Սրա համար դարձյալ ծանր գին է վճարելու հայ ժողովուրդը:

Ազգակործան պատուհասը հո պոզով- պոչով չի՞ լինում...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2105

Մեկնաբանություններ