ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հարավային Կովկասի գլխին կարկտաբեր ամպեր են կուտակվում

Հարավային Կովկասի գլխին կարկտաբեր ամպեր են կուտակվում
06.12.2023 | 17:10

Երբ, փրփուրն ի բերան քննարկում են ԱՄՆ-Ռուսաստան հակամարտությունները, միշտ հիշում եմ լուսահոգի Լեոնարդ Պետրոսյանի ձևակերպած միտքը.

- Տղե՛րք, մեկընդմիշտ հիշեք, եթե երկու ղարաբաղցի, մանավանդ մեկը Շուշիի, մյուսը Աղդամի պանյատներով, իրար պուբլիչնի մեր ու կնիկ են շուլալում, ուրեմն մի երրորդի մերը «.......» է:

Ինչու՞ հիշեցի այս միտքը:

Որովհետև Հարավային Կովկասի գլխին կարկտաբեր ամպեր են կուտակվում:

ՈՒ այդ կարկուտը շրխկալու է Վրաստանի գլխին:

Հայաստանին` Ամերիկայի ու Ֆրանսիայի կողմից տրվող խոստումները, ֆրանսիական «Բաստիոնն» ու ցեզարները էժան չեն նստելու Վրաստանի վրա:

ԱՄՆ -ը Վրաստանին վերադարձնում է շրջանս յուր՝ ռուսական ազդեցության գոտի:

Սպասենք Օ Բրայանի այցին Բաքու:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ