ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շատ կարևոր տեղեկություն

Շատ կարևոր տեղեկություն
28.11.2023 | 16:10

Գիտնականներն ապացուցել են, որ մեր արտաբերած ցանկացած հայհոյանք, անեծք, չար խոսք՝ անկախ նրանից այն մտքում ենք ասում, գրում ենք քոմենթներում, բարձրաձայնում ենք, թե շշնջում՝

1. Ազդում է մեր ԴՆԹ-ի վրա: Երբ մարդը վատ բառեր է գրում, անիծում, հայհոյում, վատը ցանկանում՝ նրա քրոմոսոմները «կոտրվում և թեքվում» են, գեները փոխում են տեղերը: Արդյունքում, ԴՆԹ-ն սկսում է անբնական ծրագրեր ստեղծել, տեղի է ունենում մուտացիա, որի արդյունքում տվյալ մարդու ճակատագիրը խեղվում է, առողջությունը փչանում է և որ ամենասարսափելին է՝ այդ ամենը փոխանցում է նաև իր սերունդներին: Դա կոչվում է ինքնաոչնչացման ծրագիր:

2. Սոցիալական ցանցերն այսօր հեղեղված են բացասական էներգիայով: Տպավորություն է, ասես մեր ժողովրդին չարության վիրուս են ներարկել. կանայք, մայրերը, աղջիկները, տղամարդիկ անդադար հայհոյում են, անիծում իրար, իրար վիրավորում, անուն կպցնում, պիտակավորում, մեղադրում, դատում, աստվածացնում, գետնովը տալիս... Հարձակման է ենթարկվում ցանկացած կարծիք:

Կարելի է խոսել ամեն ինչի մասին, բայց ոչ ամեն կերպ:

3. Պետք չէ երկրի վրա կուռքեր ստեղծել: Մարդկության պատմությունը բազմիցս ապացուցել է, որ երկրային կուռքերը մահաբեր են:

4. Չարությունը չենք կարող դադարեցնել չարությամբ: Կանգ առեք, ի սեր Աստծո, եթե ոչ հանուն ձեզ, ապա գոնե հանուն ձեր երեխաների ու գալիք սերնդի:

5.Բացասական բառերն ու մտքերը, անհանդուրժողականությունը, ուրիշներին վիրավորելը, ծաղրելը, պիտակավորելը, մեղադրելը, անիծելը դրանք ծրագրեր են, որով թունավորում եք ձեր կյանքը, չգիտակցելով, թե ինչ սարսափելի հիվանդությունների հիմք եք ստեղծում:

6. Եկեք բոլորս կիսվենք այս նյութով, ու եթե ամեն մեկս կարողանա գոնե մեկ հոգու համոզել, որ դադարի քալյել այդ կործանարար ճանապարհով, ապա մի քիչ կավելացնենք դրական էներգիան:

7. Այսքան բացասական էներգիան չի կարող վատով չանդրադառնալ մեր երկրի ու մեր ժողովրդի համար: Դադարեցրեք :

Աստված պահապան լինի Հայաստանին ու հայ ժողովրդին:

Արփի ՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4296

Մեկնաբանություններ