«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

Աշխարհի լռությունից բողոքող ինֆանտիլ իդիոտներին

Աշխարհի լռությունից բողոքող ինֆանտիլ իդիոտներին
31.10.2023 | 18:34

Երբ Ռուանդայում հարյուր հազարներին ցեղասպանում էին, Հայաստանը որտե՞ղ էր:

Դարֆուրի ու Սինջարի ողբերգությունների ժամանակ Հայաստանը որտե՞ղ էր:

Կարո՞ղ է Հայաստանն աշխարհից դուրս է:

Սիրիա, ՈՒկրաինա, Իրաք, Լիբիա, Յեմեն...

«Մենք ի՞նչ անեինք, քաղաքակիրթ աշխարհ կա, նրանք են պատասխանատու»,-կասեն շատերը:

2020 թվականին՝ զինկոմների ձեռքով, արծրունհովհաննիսյանական ձեր պոստերի ներքո մի ողջ սերունդ ցեղասպանել տվեցին:

Աշխարհի լռությունից եք խոսու՞մ:

Դրանից երկու տարի առաջ ԱԱԾ գործակալին կարգեցին վարչապետ, ձեն հանե՞լ եք մինչև հիմա:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2503

Մեկնաբանություններ