ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արտակարգ նիստ

Արտակարգ նիստ
07.04.2023 | 10:16

Երբ այլևս պարզ դարձավ, որ ընտրազանգվածը էլ թուքը չի ընդունում որպես անձրև, կուսակցությունը շատ անհանգստացավ ու արտակարգ նիստ հրավիրեց: Որպես ամենափորձառու, խոսք առավ Պուտին ձերբակալող պատգամավորը.

- Ձեր անփորձության պատճառով մեր շարքերը նոսրանում են, ով անհոգ օղուլներ: Դուք կորցրել եք ճիշտ պահին ու ճիշտ տեղում թքելու զգացողությունը ու շարունակ փորձանք եք բերում...
Այստեղ խոզերևույթ պատգամավորը չդիմացավ.
- Ձենդ տաք տեղից ա գալիս: Ձեզ ինչ կա, ձեզ մենակ դավաճան ու հայվան են կոչում: Բա ե՞ս ինչ ասեմ. հենց փողոց եմ դուրս գալիս, խոզ ու կաբան են գոռում, բա ո՞նց չթքեմ:
- Ասում եմ, չէ, էդպես էլ խելք չհավաքեցիք: Այ որ ծառայած լինեիր, կիմանայիր, որ նման դեպքերի համար գոյություն ունի նախազգուշական թքոց:
- Էդ ի՞նչ ա:
- Նախ օդ ես թքում, ու եթե նորից են ասում «կաբան»՝ նոր թքում ես թիրախի աչքին:
- Հլը հո՛պ, - գոռաց կարտոլ տշող պատգամավորը ու ոտքի կանգնեց: - Խոսում ես, էլի: Գոնե գիտե՞ս օդ թքելուց ինչ ա լինում:
- Ի՞նչ ա լինում:
- Ես էլ էի առաջ քո խելքին. մի անգամ փողոցում թքեցի օդ, հետ եկավ ու ընկավ վրես: Լավ էր՝ շատ մարդ չտեսավ:
- Վատ ա, շա՛տ վատ ա, որ շատ մարդ չտեսավ: Թող ժողովուրդը տեսնի ու մտածի, որ մենք իրենց մի մասնիկն ենք:
- Լա՛վ, հիմա ինձ եք լսում, - ոտքի ելավ ականջ կտրող պատգամավորը: - Էդ որ ասում ես՝ սկզբում անելիքդ պիտի նախազգուշական անես, ո՞նց ես պատկերացնում, ես ոնց եմ անելու:
- Շատ պարզ. սկզբում դու քո ականջներն ես կտրում, ու եթե տեսնում ես, որ դիմացինդ էլի իրանն ա քշում, նոր անցնում ես նրա ականջներին:
- Բայց ինչի՞ պիտի էդպես անեմ:
- Որովհետև օղորմածիկ պապս մի իմաստուն խոսք ուներ: Ասում էր՝ սկզբում քո ծառը ջրի, հետո նոր ուրիշներինը:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3466

Մեկնաբանություններ