ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նոյեմբերի 9-ից հետո մարդիկ ձեռքերն իրար էին շփում՝ անհամբեր սպասելով դավաճան տականքի հրաժարականին ու իրենց պաշտոնի նշանակման լուրին

Նոյեմբերի 9-ից հետո մարդիկ ձեռքերն իրար էին շփում՝ անհամբեր սպասելով դավաճան տականքի հրաժարականին ու իրենց պաշտոնի նշանակման լուրին
27.03.2023 | 20:15

Հայաստանում թուրքերին ատում են: Այնքան ենք ատում, որ թուրքի շանը դարձնում ենք արտգործոց նախարար:

Արցախն ենք սիրում: Այնքան ենք սիրում, որ ոչ մի բարձր չինովնիկ իր լակոտին այդպես էլ այնտեղ ծառայելու չուղարկեց:

Քրիստոնյա ենք: Եթե թողնես՝ առավոտից երեկո կխոսենք երկու հազար տարի առաջ Իսրայելում տեղի ունեցած անարդարությունից: Իսկ թե մեր այսօրվանից հարցնես, կասեն՝ հիմա ժամանակը չէ: ՈՒ այնպիսի մի դեմքով, կարծես՝ Պուանկարեի յոթերորդ խնդրից ենք շեղում:

Մտահոգված էինք Արցախի բլոկադայով: Դրա համար ի լուր աշխարհի գլուխ էինք գովում, որ հանգիստ կարող ենք այնտեղ մտնել ու դուրս գալ՝ ուրիշ ճամփեքով:

Սիրում ենք հայրենի բնությունը: Այնքան ենք սիրում որ սեփակաշնորհում ենք սարերը, անտառները, ձորերը:

Սևանա լիճն այնքան ենք սիրում, որ ծով ենք անվանում: Դա է պատճառը, որ կողքի համայքների կոյուղաջրերը լցնում ենք ուղիղ այնտեղ:

Տուն պահող ազգ ենք: Հանուն մեր տան կարող ենք քանդել ուրիշների օջախները:

Փթերով գեներալներ կան, հազարներով դոկտորներ: Բայց ո՛չ բանակ ունենք, ոչ՝ գիտություն: Տնտեսագիտական համալսարանի ռեկտորին գործից հանում են պլագիատի համար ու տեղը նշանակում են մեկին, ով էլի գրագող է:

Մազալու ժողովուրդ ենք: Սիրում ենք էլի մեր երկրը, հո զոռով չէ:

Սեռով պայմանավորված աբորտների թվով երրորդն ենք աշխարհում: Եթե աղջիկ ես, պիտի մեռնես: Սպանողը՝ մայրդ է:

Մի սերւոնդ մտցրեցինք հողի ու բետոնների տակ:

Մի սերունդ ենթարկեցինք սպանդի: Անուններն էլ փակի տակ ենք պահում: Ցեղասպանություն չէր, ի՞նչ էր: Բայց մի ամիս հետո կսկսենք կոլեկտիվ սգալ՝ դարասկզբին տեղի ունեցածի համար:

Նոյեմբերի 9-ից հետո մարդիկ ձեռքերն իրար էին շփում՝ անհամբեր սպասելով դավաճան տականքի հրաժարականին ու իրենց պաշտոնի նշանակման լուրին: Տեղյակ չե՞ք, բա իմացեք:

Սկզբունքային ըննդիմադիր պատգամավորներին հրահանգել են, որ Փաշինյանի ու Միրզոյանի գործակալական անցյալի մասին հարցեր չբարձրացնեն պառլամենտում: Տեղյակ չեք, բա իմացեք:

Իմացեք ու շարունակեք սիրել Արցախը, Հայաստանը, բնությունը: Իմացեք ու շարունակեք մնալ քրիստոնյա:

Կեղծ քրիստոնյա:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5505

Մեկնաբանություններ