ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՔԱՐ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՅՔԱՐ
29.06.2010 | 00:00

Հունիսի 23-ին «Ռուսաց լեզու» առարկայի քննությամբ ավարտվեց միասնական քննությունների հիմնական փուլը։ Այս տարի քննությունների միջին միավորները տատանվում են 10-14-ի սահմաններում։ Այսպես՝ ամենացածր առաջադիմությունը մաթեմատիկայից է. միջին միավորն այս առարկայից 10,3 է։ Մեր դիմորդ-շրջանավարտները գիտելիքներով չեն փայլում նաև «Ֆիզիկա» առարկայից, որի միջին գնահատականը 10,5 է։ Այս առարկայից են նաև ամենաշատ բացասական միավորները (27,49 տոկոս)։ Մաթեմատիկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել քննություն հանձնածների 25,51 տոկոսը։ «Կենսաբանություն» առարկայից նույնպես առաջադիմությունը բավականին ցածր է. միջին միավորը՝ 10,8, բացասական՝ 23,6 տոկոս։ Այս ցուցանիշները խիստ մտահոգիչ են և խոսում են մեր կրթական որակի մասին։ Եվ այս ֆոնին «Հայոց լեզու, հայ գրականություն» առարկայի շուրջ ստեղծված աղմուկը փոքր-ինչ տարօրինակ է։
Հունիսի 24-ին Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսել է հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) 2009-2010 ուստարվա և նախորդ տարիների շրջանավարտների «Հայոց լեզու, հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Մաթեմատիկա», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն», «Պարսկերեն», «Ռուսաց լեզու», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների պետական ավարտական և միասնական (պետական ավարտական և բուհերի ընդունելության) լրացուցիչ քննությունների կազմակերպման գործընթացը:
Պետական ավարտական լրացուցիչ քննություններին կարող են մասնակցել հիմնական փուլում անցկացված քննություններին չմասնակցած շրջանավարտները, միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները, պետական ավարտական քննություններից (2 առարկայից ոչ ավելի) անբավարար ստացած շրջանավարտները:
Այն շրջանավարտները, ովքեր չեն հայտագրվել պետական ավարտական քննություններին, իրենց դպրոցներում պետք է ներկայացնեն դիմում տնօրենի անունով:
Պետական ավարտական քննություններից անբավարար ստացած կամ միասնական քննության ավարտական մասը (Ա մակարդակ) չհաղթահարած շրջանավարտները պետական ավարտական քննություններին (վերաքննություններին) մասնակցելու համար նոր դիմում չեն լրացնում: Վերաքննություն հանձնողների տվյալները ներկայացնում են կրթության վարչությունները:
Միասնական լրացուցիչ քննությանը (2010 թ. բուհերի ընդունելության) կարող են մասնակցել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից 2010 թ. զորացրվածները, սփյուռքի շրջանավարտները, 2009-2010 ուստարվա այն շրջանավարտները, ովքեր միասնական քննությանը հարգելի պատճառով ի վիճակի չեն եղել մասնակցելու, այն շրջանավարտները, ովքեր առաջին փուլի քննություններին մասնակցելու համար չեն հայտագրվել, ինչպես նաև բողոքարկման հանձնաժողովի կողմից միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու թույլտվություն ստացած շրջանավարտները:
Միասնական լրացուցիչ քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ, ներկայացնել «ՎՏԲ-Հայաստան բանկ» 160481037341 հաշվեհամարին փոխանցած 1500 (հազար հինգ հարյուր) դրամի անդորրագիր` յուրաքանչյուր քննության համար, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 3X4 սմ չափսի լուսանկար:
Միասնական քննությունների վճարից (1500 դրամ) ազատվում են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվածները, առաջին ու երկրորդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները, առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Այս խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական, հաշմանդամության գրքույկների պատճենները, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունների տված տեղեկանքների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Դիմում-հայտերը լրացվում և ընդունվում են Գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը` ժամը 18:00, ամեն օր` ժամը 10:00-17:30:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1708

Մեկնաբանություններ