09.06.2024|
10:12
Մեր ամենամեծ թշնամին թմբիրն է։ Այն թուրքից էլ վտանգավոր է: Ցավոք, պետք է ասեմ, որ մեծ տոկոս են կազմում այն մարդիկ, ովքեր չտեսնելու են տալիս մարտահրավերները, ավելին, կարծում են, թե սա գլոբալ խաղի մի մասն է, ու ո՛չ մեր պետությունն է վտանգված, ո՛չ էլ՝ մեր ազգի գոյությունը: Եթե այդպես մտածեր նաև Նժդեհը, ապա այսօրվա Հայաստանը չէր լինի այնպիսին, ինչպիսին կա կամ ընդհանրապես չէր լինի: