Պետք է խոստովանել, որ Բագրատ Սրբազան Առաջնորդին հաջողվել է որակյալ ռեզոնանս առաջացնել, ինչը խոստանում է առավելագույնս կենտրոնացնել կուտակված հասարակական էներգիան կենտրոնական հաճախականության վրա։
Ինչպե՞ս կարելի է, կամ ո՞վ երբևէ կպատկերացներ, որ ՀՀ ԱԺ պատերից ներս պետք է հայտնվեն ինչ-որ ՔՊ և սորոսական աղանդավորականներ, ովքեր փորձում են քանդել մեր նվիրական հավատքը, խարխլել եկեղեցու հեղինակությունը:
2018 թվականից միայն աղետներ է, որ պատուհասել են Հայոց աշխարհը։
Բնական աղետներին հաջորդել են մարդածին աղետները, ու առաջին բանը, որ հիշում ես, Սոդոմ և Գոմոր քաղաքների վրա ուղարկված երկնային պատիժն էր...
Ես սնահավատ չեմ, սակայն այս ապիկար, հողատու, կոռումպացվածների պատճառով բնությունն էլ երես է թեքել Հայաստանից, միշտ մի աղետ, մի վնաս գալիս է մեզ անպակաս...
Արևմուտքի գործակալները եթեր բաց չեն թողնում հայաստանցիներին համոզելու, որ մեզ փրկելու է Ֆրանսիան, որ Ֆրանսիան թույլ չի տա Ադրբեջանին, Թուրքիային, անգամ Ռուսաստանին անել այս կամ այն քայլը։
Միջպետական հարաբերություններն ամբողջ աշխարհում, առանց բացառության, մանավանդ, եթե դրանք բացահայտ թշնամական բնույթ են կրում, կառավարվում են այն սկզբունքով, ըստ որի, հակամարտ կողմերից մեկի վնասը մյուսի օգուտն է և հակառակը։