«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հոգեվարքի դռները թակող խելագարության դրսևորում

 Հոգեվարքի դռները թակող խելագարության դրսևորում
31.05.2024 | 21:30

Հոգեվարքի ախտանիշներից մեկը պատրանքներին հայտարարված պատերազմն է։ Որքան էլ այս իշխանությունը հայտարարում է, թե վայելում ենք ժողովրդական աջակցություն, լեգիտիմություն, ֆլան-ֆստան, իրականությունը միանգամայն հակառակն է։ Եվ հենց այս հակառակ իրականության գիտակցումն է, որ հոգեվարք է առաջացրել իշխանությունների մոտ։ Սա ուրվականի պես ուղեկցում է նրանց ամենուր, տեսիլքների ձևով հայտնվում ամեն ինչի մեջ։

Ցանկանում եմ ներկայացնել փոքրիկ իրական մի դրվագ, որի մեջ իշխանության վերը նշված հոգեվարքի ապացույցն է` իր «շքեղությամբ»։

Ուրեմն, մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության անկախության տոնի առիթով, Սյունիքի մարզից դպրոցականների մի խումբ որոշել էր էքսկուրսիայի շրջանակներում այցելել նաև Սարդարապատ։ Պատկերացնու՞մ եք, գումար են հավաքել, տրանսպորտ են վարձել, գովելի հայրենասիրություն հանդես բերել, կտրել-անցել 300 կմ ճանապարհ, որպեսզի առաջին անգամ լինեն Սարդարապատում։ Մինչև շարունակությանն անդրադառնալը, խնդրում եմ, իրավիճակը փորձեք նորից պատկերացնել։ Հասնելով Սարդարապատ` դպրոցականները բախվել են իշխանությունների հոգևարքի ախտանիշներից մեկին` ստվերներից տածվող վախին, զանազան բերետ-մերետներից բաղկացած ոստիկանական պատնեշին, որոնք թույլ չեն տվել, նորից եմ կրկնում, 300 կմ ճանապարհ անցած դպրոցականներին մտնել հուշահամալիրի տարածք։ Կռահեցի՞ք պատճառը։ Այո, այո, հենց այդպես` հնարավոր է, որ դուք ցուցարարներ եք։ Այո, այո, առանց մի բառ չափազանցելու։ Եվ այդպես էլ թույլ չեն տվել։ Ու սա այն դեպքում, որ դպրոցականների մեծամասնությունը գուցե շարժման մասին գաղափար ու պատկերացում չուներ։

Սա ի՞նչ է, եթե ոչ հոգեվարքի դռները թակող խելագարության դրսևորում, որքան էլ իշխանության ներսում փորձեն հակառակը համոզելով մխիթարել միմյանց։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4902

Մեկնաբանություններ