Եթե նայենք քավթառի ներկայացրած կենսագրությանը՝ կտեսնենք, որ ողջ կյանքում դպրոցից-դպրոց է տեղափոխվել որպես «մանկավարժ»: Ի՞նչ է սովորեցրել կամ ինչպե՞ս է դաստիարակել սերունդներին:
Բայց ինձ այլ բան է մտահոգում, որին ոչ ոք չանդրադարձավ կամ ես չեմ նկատել:
Եթե հետևեք շրջանառվող տեսանյութին՝ ավտոբուսում բոլորը նախատում են Սամվելին ու մուննաթ գալիս նրա վրա: Ա՛յ դրանք են ամենավտանգավորը:
Ի վերջո, բոլոր նիկոլականներն էլ մի օր երես են թեքելու իրենց տիրոջից: Ոչ թե սթափվելու են կամ դարձի են գալու, այլ մի օր համարելու են, որ իրենց թալանածը բավարար է ինքնուրույն լինելու համար ու էլ չեն ուզելու կիսել տիրոջ կանխատեսելի ճակատագիրը:
Իսկ ա՛յ, այս մուննաթ եկող տեսակը միշտ նույն ճահիճն է մնալու:
Դրանց համար գլխավոր մտահոգությունն իրենց խաղաղ, անասնական կյանքն է, միայն թե ոչ ոք չվրդովի իրենց անդորրը:
ՈՒ ողջ ավտոբուսում չգտնվեց մեկը, որ ձայնակցեր Սամվելին:
Այսինքն Սամվելի նման հատուկենտ տղերքը բոլոր ժամանակներում այս տեսակ հանրության, այս տեսակ ժողովրդի մեջ մենակ են մնալու:
Հա, մի բան էլ: Որքան հասկացա, իրենց մասնագիտական տոնը շռելով նշանավորած ջուխտ միլիցեքը խոնավ են եղել:
Հետագա հետաքննությունը այդ հանգամանքը քննելիս երկու վարկած պիտի դիտարկի: Դրանք կամ իրար դիմաց կանգնած են շռել, կամ՝ քամուն հակառակ:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ