Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը
Հանդիպում են անհավատն ու իմաստունը: Անհավատն իմաստունին փորձում է համոզել, որ Աստված չկա և անհեթեթություն է հավատալ, որ ինչ-որ մեկն է ստեղծել մեզ շրջապատող աշխարհը:
Իմաստունը, չփորձելով առարկել, ասում է, որ կայցելի մի քանի օր անց:
Մի քանի օր անց իմաստունն այցելում է անհավատին ու նրան մի գեղեցիկ նկար տանում: Անհավատն անչափ ուրախանում է, քանի որ երբեք այդքան կատարյալ գեղեցկություն չէր տեսել:
-Հրա՜շք է, -բացականչում է նա,-ո՞ւմ կախարդական վրձնին է պատկանում այս գլուխգործոցը:
-Ոչ ոքի,-պատասխանում է իմաստունը,-իմ նկուղում մի արկղ ներկեր էին դրված, կողքին էլ՝ մաքուր կտավ: Մի օր պատահաբար դիպչեցի ներկերին, դրանք թափվեցին կտավի վրա և, պատկերացրու, այնքան գեղեցիկ ձևով թափվեցին, որ այս հրաշալի նկարն ստացվեց:
-Դուք, ի՞նչ է, ծիծաղո՞ւմ եք ինձ վրա, -բացականչում է անհավատը,-ինչպե՞ս թե պատահաբար թափվեցին: Չի՛ կարող պատահել, Դուք միայն նայե՛ք այս կտավին. ինչպիսի՜ կոմպոզիցիա, մտքերի ինչպիսի՜ խորություն, ինչքա՜ն ցայտուն են արտահայտված դետալները... Ես ոչ մի դեպքում չեմ հավատա, որ այս կտավը չունի որևէ տաղանդավոր հեղինակ:
-Ահա տեսնո՞ւմ եք, -պատասխանում է իմաստունը,-դուք անգամ ձեզ թույլ չեք էլ տա մտածել, որ այս նկարը ինքն իրեն է առաջացել՝ պատահաբար, առանց հեղինակի մտահղացման: Այդ դեպքում ես ինչպե՞ս հավատամ, որ երկինքը՝ վերևում, խոտերը՝ մեր ոտքերի տակ, ծառերը, գետերը, լճակները, սարերն ու մարգագետինները առաջացել են պատահաբար, առանց մեծագույն Արարչի մտահաղացման և կամքի:
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից