1961-ին՝ «Տարվա լավագույն գյուտարար» մրցանակաբախշության երեկոյին, Նախագահ Ջոն Քենեդին անձամբ էր հանձնում պատվոգիրն ու մեդալը։
Նա ինքը մոտեցավ մրցանակակրին, ծնկի եկավ 38-ամյա տղամարդու առջև, համբուրեց նրան ու ասաց․
-Ես գիտեմ միայն մի բան․ ես ու մենք կգնանք, իսկ դու կմնաս քո արածի հետ այնքան, քանի դեռ շնչում է մոլորակը: Միլիոնների անունից շնորհակալ եմ քեզ ու քո ծնողներին և՝ Աստծուն, որ դու բաժին հասար մեզ։ Խնդրում եմ Աստծուն, որ դու երկար ապրես, ինձանից էլ երկար ու բոլորից էլ երկար, ինչքան որ դա հնարավոր է:
Երկու տարի անց ԱՄՆ-ի 35-րդ պրեզիդենտ Քենեդուն սպանեցին, իսկ մրցանակակիրը դեռ կար ու պիտի լիներ, բայց մինչ այդ...
1923-ի օգոստոսի 15-ին Իրանի Թավրիզում բնակվող ամենահասարակ, ոչ հարուստ, օրվա վաստակով ապրող զույգի՝ Ալեքսանդրի և Գոհարիկի ընտանիքում խնջույք էր՝ ծնվել էր նրանց տղան, բայց ուրախությունը կարճ տևեց, ու նույնիսկ ծնողներին խորհուրդ տվեցին մտածել՝ արդյո՞ք արժե երեխային տանել տուն...
Մայրն ուղղակի պատառոտեց ողջ բժշկական անձնակազմն ու իր երեխային տարավ տուն:
Բանն այն է, որ երեխան ծնվեց հիվանդ, ախտորոշումը՝ մանկական ուղեղային կաթված՝ ՄՈՒԿ, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն, որի ժամանակ ախտահարվում են գլխուղեղի շարժողական գոտիները և շարժումն իրականացնող ուղիները։ Ախտահարվում է նաև կամային և ոչ կամային շարժումները կարգավորող մեխանիզմների փոխազդեցությունը։
Բարուրից «անցանկալի» այս հիվանդ երեխան, տարիներ անց, կդառնա Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի պատվավոր դոկտոր՝ ֆիզիկամաթեմատիկան գիտությունների դոկտոր, ում առջև ծնկի կգա ԱՄՆ-ի պրեզիդենտը։
Ալեքսանդրն ու Գոհարիկը իրենց երեխայի համար ոչինչ չէին խնայում ու աշխարհի կեսը պտտեցին՝ բժշկվելու հնարավոր տարբերակներ գտնելու՝ Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա, բայց ճամփորդություններից հյուծված, ճակատագրի հետ հաշտվելով, վերջին կայանը եղավ ԱՄՆ-ի Նյու Յորքը։
Արդեն 13 տարեկանում հիվանդ այս երեխան կենցաղային իրեր էր վերանորոգում՝ մի կերպ շարժվելով։
17-18-ում արդեն, բարձրագույն կրթության գնաց ու գերազանց ավարտեց ֆիզիկայի և մաթեմատիկայի բաժինը, իսկ հետո Կոլումբիայի համալսարանում մագիստրոսի աստիճան ստացավ։
Ալեքսանդր և Գոհարիկ Ավագյանների հիվանդ երեխան՝ Էմիկ Ավագյանը, բարուրից կհասնի Պատվավոր դոկտորի կոչման, ում անունն այսօր, ամեն օր օրհնում են միլիոնավոր հաշմանդամներ:
Էմիկը ստեղծեց աշխարհում առաջին ավտոմատ կառավարվող անվասայլակը հաշմանդամների համար։
Աշխարհով մեկ՝ հանրային տրանսպօրտում հաշմանդամների տեղաշարժի համար հարմարեցված հատուկ ավտոմատ մեխամիզմները, այդ թվում՝ անվասայլակը մեքենայում տեղավորելու մեխանիզմը, որից օգտվում են միլիոններ, ստեղծեց էլի Էմիկը։
Էմիկը ստեղծեց աշխարհում առաջին՝ շնչառությամբ ղեկավարվող տպագրիչ մեքենան, որն աշխատում էր շնչառության և ձայնի չափման համաձայն, որ արտասանվում էր բարձրախոսի միջոցով։
Էմիկը ստեղծեց հաշմանդամների համար ինֆորմացիոն որոնումը և դրա պահպանման սարքը, որը արխիվացման և որոնման գործում ամենաարագ գործող մեթոդն էր։
Նրա ստեղծած տպագրիչ մեքենան տառերը գրում էր շնչառության ու ձայնային ազդանշանների վրա։
Նրա ստեղծածի շնորհիվ միլիոնավոր հաշմանդամների համար ոչ միայն թեթևացավ կենցաղը, այլև հնարավորություն տրվեց աշխատելու՝ փող վաստակելու։
Ու հաշմանդամների ավտոմատ անվասայլակի համար էլ Քենեդին ծնկի կգա ու կասի բառերը՝ «ես ու մենք կգնանք, դու ու քո ստեղծածը կմնաք, քանի դեռ շնչում է մոլորակը»:
Ոսկե մեդալն ու մրցանակը կոչվում էր «Most Outstanding Contribution to Employment of the Handicapped»՝ «За самый выдающийся вклад в трудоустройстве инвалидов»:
Այնուհետև եկան այլ պարգևներ․
ԱՄՆ-ում ամենահին, Ինժեներական Tau Beta Pi համագործակցության՝ «Հանճարեղ ինժեների պրեմիա»։
1963-ին ստացավ Իրանի հեղինակավոր «Королевская Медаль от Шаха Ирана» մեդալն ու մրցանակը։
1976-ին՝ Armenian Bicentennial Committee՝ Հայկական երկուհարյուրամյա կոմիտետի փորձը գիտական ոլորտի մրցանակաբաշխությունում մրցանակ։
Իսկ 1996-ին Eureka College-ը, որտեղ սովորել էր տակավին պատանի Էմիկը, նրան շնորհեց Դոկտորի պատվավոր կոչում։
Էմիկն անգամ ամուսնացավ արդեն երեք երեխաների մայր Էննիի հետ, և այս կինը, մինչև կյանքի վերջ մնալով Էմիկի կողքին, կդառնա կնոջ՝ նախանձելի ու հիացմունքի արժանի կերպար։
Ողջ կյանքը՝ բարուրից մինչև վերջ, «ազատ» օր չունեցած այս հայը՝ Ալեքսանդր և Գոհարիկ Ավագյանների որդի Էմիկ Ավագյանը, կմահանա 89 տարեկանում՝ 2013-ի հուլիսի 11-ին, Մասաչուսեթսում՝ իրեն երբևէ բաժին չհասած ազատությունը նվիրելով միլիոնավոր հաշմանդամների ողջ աշխարհով:
Ես էլ պարզապես հիշեցի, թե ինչպես, Իվ Սեն Լորանի՝ իրեն նվիրած մետրուկեսանոց ոսկյա շղթան, հանճարեղ Փարաջանովը կկախի Դոդո Աբաշիձեի վիզն ու կասի. «Մի՞թե հայերից ավելի թանկ նվերներ անողներ կան այս աշխարհում»:
Էդուարդ Մանվելյանի ֆեյսբուքյան էջից