ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում գրել է. «Հողատու, հերիք է աննպատակ խոսես։ 2016-ին, այո, ճկուն քաղաքականության արդյունքում 4 օրում պատերազմը կանգնեցվեց, մենք հաղթեցինք, իսկ քո «կիրթ ընկեր» Ալիեւը բողոքում էր, որ նրա վրա կա ճնշում ճանաչելու Արցախի անկախությունը։
2016-ին ընդունվեցին հայանպաստ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, իսկ 2020-ին դու ստորագրեցիր կապիտուլյացիա՝ տալով 5000 զոհ եւ Արցախի 75 տոկոսը։ Այ թուրքի առաջ «կզած», այսքանից հետո դու դեռ խոսում ես... Դավաճան հողատու»։