Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «երկու տուփ քիչ ծխեք, մեկ շիշ արաղ քիչ խմեք, այդ գումարը գույքահարկով տվեք պետբյուջե»: Միջնադարում ֆեոդալները շաբաթը մեկ օր ժողովրդին անվճար աշխատացնում էին, նույն հավակնությունը փաստացի ունի նաև Նիկոլը: Բազմիցս ասել եմ, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանի համար Հայաստանը օկուպացված տարածք է, որի բնակիչներին նա պետք է մինչև վերջ թալանի և ունեզրկի: Ասպատակողի հոգեբանություն է՝ զավթված երկիրը գործ անելու համար չէ, զարգացնելու համար չէ, զավթված երկիրն ասպատակելու և հարստահարելու համար է: Հայաստանի ժողովուրդը պետք է շատ հստակ գիտակցի. երբ Նիկոլը օլիգարխներից վերցնելու այլևս ոչինչ չունենա, քաղաքացուն է թալանելու: Այո, հարգելի ժողովուրդ, դու պետք է առավոտից երեկո բանաս, որ երեխայիդ մի կտոր հացի հարցը լուծես, իսկ Նիկոլ Փաշինյանը մտնելու է գրպանդ ու տարատեսակ հարկերով վերջին կոպեկդ տանելու է, որ իր հետ քայլածներին պարգևավճար բաժանի: