Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Արդեն ասելու բան էլ չի մնացել

Արդեն ասելու բան էլ չի մնացել
06.08.2024 | 09:51

Ընդամենը մնում է հետևել, թե ոնց ենք իներցիայով գնում կործանման, ու կարծես բոլորին դա ձեռ է տալիս։

Ազգը կվերանա, կմնան միլիոնավոր հայ անհատներ։ Մի մասն ամաչելով կշարունակի ապրել, մի մասն ամոթից կփոխի կամ կսկսի թաքցնել իր ազգությունը, մի մասը կշարունակի գլուխգովանի պես շարունակել կյանքը, մտածելով, թե բոլորը մեղավոր են ու իրեն պարտք են։ Ժամանակի ընթացքում դրանք էլ կձուլվեն-կգնան։

Իսկ ամենացավալի ձևով կապրեն նրանք, ովքեր այս ամենը կանխատեսում էին, հիմա էլ սրա միջից դուրս գալու ձևերը գիտեն, բայց իրենց լսող չկա, ու իրենք իրենցով փոփոխություն անելու հնարավորություն չունեն։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2220

Մեկնաբանություններ