ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Հայերի բախտը կարող էր բերել, բայց խելքը չհերիքեց

Հայերի բախտը կարող էր բերել, բայց խելքը չհերիքեց
01.02.2024 | 11:02

Բանակի օրը շնորհավոր։

Բայց ո՞ր բանակի։

Հայո՞ց։

Հայկակա՞ն։

Հայաստանի՞։

Դժվա՞ր հարց տվի։

Լավ, հիմա հերթով։

Դարեր շարունակ հայը կռվել է ուրիշների դրոշի տակ ու աչքի ընկել իր խիզախությամբ, խելքով, հավատարմությամբ։

20-րդ դարում այնպես ստացվեց, որ փլուզվեցին շատ կայսրություններ ու առաջացան նոր պետություններ, հիմնականում ազգային լեզուն և տարածքը հաշվի առնելով։ Հայերի բախտը կարող էր բերել, բայց խելքը չհերիքեց և ռուսական կայսրության դրոշի տակ Կովկասում առաջացած երեք հանրապետությունների մեջ Հայաստանը մնաց ամենախեղճը։ Եթե հաշվի առնենք, որ շուրջ 600 տարի չենք ունեցել ազգային բանակ ու պետություն, ապա պարզ է, որ մեր սահմանադրությունը պիտի թարգմանեինք ֆրանսերենից, զինվորական կանոնադրությունը ռուսերենից, իսկ ժողովրդի 60 բարբառից ստեղծված լեզուն իր մեջ ամբարել էր տարածաշրջանում ապրող ազգերի ասիական մտածելակերպը, որը մի տեսակ յոլա չէր գնում եվրոպական կրթության հետ։

Հետո մտանք ԽՍՀՄ-ի մեջ ու տնտեսական աճ ունեցանք, բայց քաղաքական ջարդ։ Սանահինցի Միկոյան Հովհաննեսի տղա Անաստասը բոլշևիկների պետության ղեկավար դարձավ, բայց դրանից շահեց ԽՍՀՄ-ը, ոչ թե Հայաստանը։

Հայաստանը կորցրեց Նախիջևանը և Արցախը։

Հետո փլուզվեց ԽՍՀՄ-ն ու մենք անկախացանք։

Մենք չիմանալով ինչ է անկախությունը փորձեցինք ազգային բանակ ստեղծել։

Ստեղծեցինք բանակ, բայց միայն գրագրությունը դարձրինք հայերեն, իսկ գործելաոճը մնաց սովետական, ավելի ճիշտ ռուսական։

Մեր սպաներն իրենց կրթությունը ստացել են Մոսկվայում, մինչդեռ ազգային բանակի շտաբը պիտի ուսումնասիրեր տարածաշրջանի հարևան պետությունների բանակների կառուցվածքը և հաշվի առնելով նրանց փորձը, մեր բնակլիմայական պայմանները և տեղանքը, ձևավորեր իր զինուժը, իր մարտավարությունը, իր զենքի արտադրությունը։

Սա է ազգային բանակը ու միայն այդ պարագայում են իմաստավորվում մեր հռչակագիրը, դրոշը և օրհներգը։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հ.Գ.

Թե՞ սխալվեցի։

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ