Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայը հայտնվել է երկու քարի արանքում

Հայը հայտնվել է երկու քարի արանքում
23.01.2024 | 18:04

Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարների ցանկությամբ Հայաստանում ցանկանում են փոփոխել սահմանադրությունը։ Փոփոխողներն այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ Հայաստանում իրականացրել են ազդեցության գործակալների ( առնվազն) գործունեություն, ովքեր եկան իշխանության ազգայնական լոզունգներով և մի սերունդ սպանդի ենթարկելուց հետո կտրուկ դարձան խաղաղասեր։

Սահմանադրության փոփոխության դեմ պայքարն իր ձեռքում կենտրոնացնելու է ներկա ազդեցության գործակալներին իշխանության բերած, վարչապետի գործունեության նկատմամբ վերահսկողական պարտավորությունները կատարելուց խուսափող, տարիներ շարունակ սահմանադրություններն ու անկախության հռչակագիրը խախտած ընդդիմությունը։

Ապագա դեբատների որակը կարծում եմ արդեն պարզ է։

Հայը հայտնվել է երկու քարի արանքում։

Հային պետք է փրկել հայից։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3535

Մեկնաբանություններ